Հետազոտական մաթեմատիկա հիմնադրամ

Հիմնադրվելով 1998 թվականին, «Հետազոտական Մաթեմաթիկա հիմնադրամը» նպատակ է հետապնդում աջակցել Հայաստանում մաթեմատիկայի զարգացմանը, հիմնական ուշադրությունը կենտրոնացնելով միջազգային չափանիշներին համապատասխանող ոլորտներում գիտական հետազոտությունների և կրթության կազմակերպման հարցերին: Իր նպատակներին հասնելու համար Հիմնադրամը դրամաշնորհների միջոցով օգնում է  կազմակերպել գիտաժողովներ և կատարել գիտական այցեր, իրականացնել գիտական հետազոտություններ և անդամակցել միջազգային կազմակերպություններին: Հիմնադրամի նախագահը ակադեմիկոս Նորայր Առաքելյանն է:

Հիմնադրամի աշխատանքը կազմակերպվում է Գիտական Խորհրդի կողմից, որի անդամներն են ակադեմիկոսներ Նորայր Առաքելյանը (ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտ), Ալեքսանդր Թալալյանը (ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտ), Ռուբեն Համբարձումյանը (ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտ), Անրի Ներսիսյանը (ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտ), Վանիկ Զաքարյանը (Հայատանի Պետական Ճարտարագիտական Համալսարան), Գեղամ Գևորգյանը (Երևանի Պետական Համալսարան), ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Արշակ Հաջյանը (Northeastern University, USA), Ջեյմս Թիմուրյանը (Ալբերտայի Համալսարան), թղթակից անդամներ Արթուր Սահակյանը (Երևանի Պետական Համալսարան),   և պրոֆեսոր Մամիկոն Գինովյանը (ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտ):

 

Իր գոյության ընթացքում Հիմնադարամը հովանավորել է մի-շարք մրցունակ և խիստ չափանիշներով ընտրված նախագծեր: Այդ նախագծերի թվում են

  • Միջազգային Մաթեմատիկական Միությանը անդամակցելու համար Հայաստանի Մաթեմատիկական Միության տարեկան անդամավճարների մուծում:
  • Միջազգային գիտաժողովների կազմակերպում:
  • Մաթեմատիկայի ինստիտուտի տարածքի վերանորոգում:
  • “ՀՀ ԳԱԱ Տեղեկագիր: Սերիա Մաթեմատիկա” ամսագրի տպագրություն:
  • Միջազգային գիտաժողովներին հայ մաթեմատիկոսներին ճանապարհորդական դրամաշնորհների տրամադրում:
  • Երևանի Պետական Համալսարանի Մաթեմատիկայի և Մեխանիկայի ֆակուլտետի համակարգչային սենյակի կահավորում:
  • Ասպիրանտներին կրթաթոշակի տրամադրում:
  • Մաթեմատիկայի ինստիտուտի կայքէջի պատրաստման աջակցում և այնտեղ հայ մաթեմատիկոսների անձնական կայքէջերի ստեղծում:
  • Այլազգի մաթեմատիկոսներին Մաթեմատիկայի ինստիտուտ այցելության օժանդակություն:
Հիմնադրամի հասցեն է. Մաթեմատիկայի ինստիտուտ, Բաղմրամյան 24բ, Երևան 0019,  Հայաստանի Հանրապետություն։
էլ-հասցե. sart@ysu.am