Կյանքից հեռացել է Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Գևորգ Երվանդի Բաղդասարյանը

Կյանքից հեռացավ հայկական գիտության երախտավոր, բարձրագույն կրթության կազմակերպիչ,
հասարակական գործիչ, Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ Գիտության վաստակավոր
գործիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Երվանդի Բաղդասարյանը:
 
Մաթեմատիկայի ինստիտուտի ողջ անձնակազմը խորապես ցավակցում է  հարազատներին և մտերիմներին:
 
Գևորգ Բաղդասարյանի հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում նոյեմբերի 7-
ին՝ ժամը 18։00-20։00-ին։